Միչա Լուչեսկու. Գոհ եմ Մխիթարյանի խաղից

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Նորշելանդի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է թիմի առաջատար, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ Հենրիխը դարձել է ուկրաինական ակումբի 2 գոլերի հեղինակը:

«Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, ով մեծ առաջընթաց է ապրել վերջին շրջանում: Սակայն ես չեմ ցանկանում իդեալականացնել ֆուտբոլիստին, քանի որ ամբողջ թիմը բավական հաջող խաղաց: Մխիթարյանը կատարում է իր պարտականությունները: Այսօր նա կրկին գոլ խփեց: Հույս ունենանք, որ հաջորդ խաղերում աչքի կընկնեն նաև մյուս ֆուտբոլիստները:

Ես շատ գոհ եմ Մխիթարյանի օգտակար գործողության գործակցից, գոհ եմ, թե ինչպես է նա բացվում, մտնում տուգանային հրապարակ ու իրացնում իր պահերը», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել