Գնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից

Գնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան փաստաթղթերը պատրաստելու հանձնարարական է տվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, զեկուցելով պետական գնումների ոլորտում հայտնաբերված խնդիրների մասին, նշեց, որ դրանք ոչ թե օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորման դաշտում են, այլ վարչարարության։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմանը, թե ինչ լուծումներ է առաջարկում ֆինանսների նախարարը, Վաչե Գաբրիելյանը նշեց՝ գնումների աջակցման կենտրոնի ղեկավար կազմի, մասնավորապես՝ Կենտրոնին ղեկավարի և նրա տեղակալների փոփոխություն։

Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը։

Ի դեպ` կառավարության այսօրվա նիստին ներկա չէր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Մեկնաբանել