«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատավարությունը մեկնարկում է

Սեպտեմբերի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, կմեկնարկի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02:00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Մեկնաբանել