Ռոնալդուն Իսլամ է ընդունել. Իրանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Իրանական ԶԼՄ-ները տարածել են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուի մի լուսանկար, որում ֆուտբոլիստը ձեռքին նկարի շրջանակ է պահել, որի վրա արաբերենով գրված է հետևյալ տեքստը` «Չկա Աստված, բացի Ալլահից»:

Ինչպես երևում է, լրագրողներն այդ լուսանկարով փորձել են ցույց տալ, որ Ռոնալդուն ընդունել է իսլամը: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ռոնալդուի այդ լուսանկարը հայտնվել է իրանական «Երիտասարդ լրագրողների ակումբի» կայքում, որտեղից էլ այն վերցրել են մյուս ԶԼՄ-ները: Կայքը պնդում է, որ այդ լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Ռոնալդուն այդ պաստառով իր բողոքն է ներկայացրել հակաիսլամական մի ֆիլմի տարածման դեմ: Ավելի ուշ լուսանկարը հանվել է կայքից:

Նաև հայտնի է դարձել, որ այդ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Իրական լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Ռոնալդուին նվեր են հանձնել ֆուտբոլային խաղի նկարի շրջանակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com