Կասիլյասը Ռեալի գոլերը չի տոնել 14-ամյա լեհ երեխայի մահվան պատճառով (տեսանյութ)

Երբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման վերջին վայրկյաններին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խփում է հաղթական գոլը, թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի տոնում այն:

Սակայն հարկ է նշել, որ «Ռեալի» ավագը չի տոնել իր թիմի խփած նախորդ գոլերը ևս, և դրա համար Կասիլյասն ուներ ծանրակշիռ պատճառ: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ Իկերը ծանոթացել էր Դավիդ Զապիշեկ անունով 14-ամյա մի լեհ տղայի հետ, ով տառապում էր լուրջ հիվանդությամբ:

Վերջերս Կասիլյասը հանդիպել էր տղայի հետ, և Դավիդը նրան հայտնել էր, որ իր երազանքն իրականացել է, և այժմ ինքը կարող է հանգիստ հրաժեշտ տալ կյանքին: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ իսպանացի դարպասապահին տեղեկացրել էին, որ տղան մահացել է:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/QB3hTAsBMQA