Վրաստան զբոսաշրջիկների տարեկան հոսքը ավելանում է 35-40%-ով

Վրաստան օտարերկրյա զբոսաշրջիկների տարեկան հոսքը ավելանում է 35-40%-ով: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Մատկավան, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:
Ըստ նրա՝ 2011թ. Վրաստան է այցելել 2,8 մլն մարդ, և զբոսաշրջության սեկտորը Վրաստանի համար ապահովել է $1 մլրդ: Մատկավայի խոսքով՝ խորհդային տարիներին Վրաստան այցելուների թիվը կազմել է մինչև 6 մլն:

Վրաստանի կառավարության կանխատեսումենրի համաձայն՝ 2012թ. Վրաստան կայցելի 3,6 մլն զբոսաշջիկ, 2013թ.՝ 4,92 մլն:

Ըստ փոխնախարարի՝ հյուրանոցաային ցանցի և սպասարկամն մակարդակը չի համապատասխանում այս հոսքին:

Մատկավան նշել է նաև, որ պետությունը առավելագույն ջանքեր է գործադրում զբոսաշրջիկների թվի աճը խթանելու նպատակով. Վրաստանը այցագրային ռեժիմը չեղյալ է հայտարարել 80 երկրի հետ, և 40 երկրի քաղաքացի այցագիր է ստանում հենց սահմանի վրա: