Մխիթարյանն իր հնարավորությունները բաց չի թողնում. Սրնա

«Շախտյորի» ավագ Դարիո Սրնան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Նորշելանդի» հետ իր թիմի խաղը (2:0):

«Այսօր կարևորն արդյունքն է: Ճիշտ է մի շարք դրվագներում մենք չկարողացանք իրացնել ստեղծած պահերը, բայց դրանցից երկուսը վերածեցինք գոլի, ինչն էլ մեզ երեք միավոր բերեց:

Հենրիխ Մխիթարյանը լավ մարզավիճակում է: Նա բաց չի թողնում իր հնարավորությունը: Աստված տա նույն ոգով էլ շարունակի: Սեփական հարկի տակ մենք պետք է հավաքենք մեր միավորները և ամեն ինչ լավ կլինի»:

Մեկնաբանել