Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը հայտնի կլինի հոկտեմբերի 1-ին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 20-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Ժառանգության» առաջնորդը ներկայացրել է իր ուղենշային ուղերձը: Ելույթից հետո նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ «սա ելույթ էր թեկնածության մասին»:

 «Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման կամ եթե պետք լինի բացառման միջոցով, որ հայ ժողովուրդն այս տարվա ընթացքում ունենա իրեն պատկանող նախագահ»,- ասել է Րաֆիի Հովհաննիսյանը` խոստանալով լրագրողների բոլոր հարցերին պատասխանել հոկտեմբերի 1-ին: