Հայաստանի և Էկվադորի միջև կգործի անայցագիր ռեժիմ

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստին, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ Հայաստանը Էկվադորում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը բարդացնում է երկու երկրների քաղաքացիների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը:

Մեկնաբանել