Եթե Փարիզում բնակարան չգտա, կգնեմ այս հյուրանոցը. Զլատան Իբրահիմովիչ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր՝ «ՊՍԺ» տեղափոխվելու պահից ի վեր մինչ այսօր չունի սեփական բնակարան Փարիզում։

Այժմ շվեդ հարձակվողն իր կնոջ՝ Հելենա Զեգերի հետ միասին բնակվում է «Բրիստոլ» հինգ աստղանի հյուրանոցում, որը գտնվում է Ելիսեյան Պալատից երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Հյուրանոցի միջին գինը մեկ գիշերի համար կազմում է 730 եվրո, սակայն Իբրահիմովիչի սենյակի համար ՊՍԺ-ն տալիս է 3000 եվրո։

«Այժմ մենք բնակարան ենք փնտրում։ Սակայն եթե հարմար տարբերակ չգտնենք, ապա, հնարավոր է, կգնեմ այս հյուրանոցը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com