Կանոնակարգում առողջապահության բնագավառի բիզնես գործընթացներում

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստին, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նոր խմբագրությամբ շարադրվել է նախկին որոշումներից մեկը, ինչի անհրաժեշտությունը թելադրված է առողջապահության բնագավառում իրականացվող բիզնես գործընթացներով, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես` սահմանվում են Հայաստանում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ արտոնագրման կարգերը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, որով ակնկալվում է հնարավորինս կանոնակարգել նշված հետազոտությունների իրականացումը։

Մեկնաբանել