Ռուս զինվորները Ղրղըզստանում կմնան մինչև 2032թ․

Ռուսաստանը կպահպանի Ղրղըզստանում ռազմաբազայի նկատմամբ վերահսկողությունը առնվազն մինչև 2032թ․։ Այս մասին համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալմազբեկ Ատամբաևի ներկայությամբ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Համապատասխան համաձայնագրի, որն ուժի մեջ կմտնի 2017-ից, այն ստորագրվել է 15 տարով՝ ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի այդ՝ գործելու է արձանագրություն, որը համաձայնեցնելու է ռազմական համագործակցությունը նախքան այդ համաձայնագրի գործելը։

Ալմազբեկ Ատամբաևը վստահեցրել է, որ 2014-ից հետո ԱՄՆ-ի ռազմաօդային բազան Բիշքեկի օդանավակայանում չի գործելու․ նա ընդգծել է, որ 2014-ից «Մանաս» օդանավակայանը բացառապես քաղաքացիական օբյեկտ է լինելու։

Հատկանշական է, որ միաժամանակ Ռուսաստանը համաձայնել է դուրս գրել Ղրղըզստանի $189 մլն պարտքը 2005թ․ սեպտեմբերի 5-ի դրությամբ։ Ինչ վերաբերում է 2009թ․ դրությամբ $300 մլն-ի պարտքին, ապա նրա մնացորդը դուրս է գրվելու վեց տարվա ընթացքում։

Բացի այդ՝ Մոսկվան ու Բիշքեկը համաձայնագրեր են ստորագրել Կամբարատի հէկ-ի և Վերին Նարընի կասկադ հէկ-ի կառուցման ու շահագործման մասին։ Կառուցման վարկի ներգրավման պայամնները արտոնյալ են լինելու, տոկոսադրույքը հստակցեվում է։