HRW-ը պահանջում է հետաքննել վրացի բանտարկյալների խոշտանգումները

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել վրացական բանտերից մեկում բանտարկյալների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի փաստերի բազմակողմանի և անկախ հետաքննություն իրականացնել, ասված է կազմակերպության հայտարարությունում։

Նախօրեին հրաժարական է տվել Վրաստանի պատիժների իրականացման, պրոբացիայի և իրավաբանական աջակցության նախարար Խատունա Կալմախելիձեն, մի քանի պաշտոնյաներ ձերբակալվել են խոշտանգումների գործով։ Human Rights Watch-ի ներկայացուցիչների կարծիքով՝ միայն դիսցիպլինար պատժամիջոցները բավարար չեն, պահանջվում է քրեական հետաքննություն և դատական հետապնդումներ։

«Իշխանություներին անհրաժեշտ է ապահովել լիակատար պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև քրեական, կատարվածի համար, ինչպես նաև ձեռնարկել միջոցառումներ՝ ապագայում համանման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- հայտարարել է կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր մասնագետ Գեորգի Գոգիան։

Թբիլիսիի Գլդանսկի բանտում ոչ մարդկային վերաբերմունքի առաջին կադրերը երեքշաբթի տարածեց Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Դրանից կարճ ժամանակ անց բանտարկյալների խոշտանգումներով կադրերը տարածեցին վրացական «Մաեստրո» և «9-րդ ալիք» հեռուստաալիքները։

Տեսանյութերի հրապարակումից հետո Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ։

Մեկնաբանել