Չինաստանի վարչապետը պահանջել է վերացնել զենքի մատակարարման էմբարգոն

Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն ԵՄ-Չինաստան գագաթաժողովի ընթացքում պահանջել է, որ Եվրամիությունը վերացնի Չինաստանին զենքի մատակարարման էմբարգոն, հաղորդում է BBC-ն։

Չինաստանին զենք վաճառելու արգելքը սահմանվել է 1989թ․ Տյանանմեն հրապարակում ցույցերի բռնի ճնշումից հետո։

Վեն Ցզյաբաոն նաև ԵՄ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել չինական ապրանքների մաքսատուրքերը։ Եվրամիությունը Չինաստանի արտահանման խոշորագույն շուկան է։

Եվրոպայում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ Պեկինում ղեկավարության գալիք փոփոխությունը հետաքրքրություն և որոշակի անհանգստություն է  առաջացնում Բրյուսելում, քանի որ Վեն Ցզյաբաոն լքելու է իր պաշտոնը։