Բերլուսկոնին կարող է վաճառել Միլանը

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեխտի» հետ հանդիպումից հետո (0:0):

Իտալիայի նախկին վարչապետն ընդգծել է, որ նա կվաճառեր ակումբը, եթե գնել ցանկացող լիներ: Հիշեցնենք, որ «ռոսոներին» այս մրցաշրջանում սեփական հարկի տակ ոչ մի հաղթանակ չեն տոնել:

«Պարզապես խայտառակություն է: Եթե ինչ-որ մեկը ցանկանար գնել «Միլանը», ես անհապաղ կվաճառեի ակումբը»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն: