Վրաստանի օմբուդսմենը՝ պատիժների իրականցման նախարար

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատիժների իրականացման, պրոբացիայի և իրավաբանական աջակցության հարցերով նախարար է նշանակել երկրի ազգային պաշտպան Գեորգի Տուգուշային: Նախկին նախարար Խատունա Կալմախելիձեն սեպտեմբերի 19-ին հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ վրացական մի շարք ալիքներով տեսանյութեր էին տարածվել, որոնք դատապարտյալների՝ բանտի աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկվելու և բռնաբարության կադրեր էին պարունակում:

Տուգուշին նշել է, որ սա իր համար չափազանց կարևոր առաջարկ է, և այն չափազանց անսպասելի է:

«Ինձ համար չափազանց ցավալի է լքել այս կառույցը, որը կառավարել եմ երեք տարի», -ասել է Տուգուշին:

Նա խոստացել է արմատական փոփոխություններ իրականացնել համակարգում և ապահովել բանտարկյալների պաշտպանությունը:

Սաակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ նոր նախարարը լիակատար անկախություն կունենա, և որևէ մեկը չի կարողանա միջամտել իրենց գործունեությանը:

Մեկնաբանել