Հայաստանի հավաքականի շախմատիստները 20-ական մլն դրամ պարգևավճար կստանան

2012 թ. Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաև թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: