Զենիթը շնորհակալություն հայտնեց Սարգիս Հովսեփյանին

Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտոնական կայքում հրապարակվել է Սարգիս Հովսեփյանի՝ ֆուտբոլից հեռանալու մասին հաղորդագրությունը։ Կայքը հիշեցնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը ռուսաստանյան թիմի կազմում հանդես է եկել 1998-2003թթ.-ին՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալները, Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի լիգայի գավաթը։ Հովսեփյանը «Զենիթի» կազմում անցկացրել է 164 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ակումբը շնորհակալություն է հայտնում Սարգիս Հովսեփյանին պետերբուրգյան թիմի պատմության մեջ զգալի ներդրում ունենալու համար և շատ ուրախ կլինի նրան կրկին հանդիպել «Պետրովսկի» մարզադաշտում։

Մեկնաբանել