Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները տարածվում են նաև իրանական և բելառուսական ընկերությունների վրա

ԱՄՆ Գանձապետարանը Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի «Գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն Ամր Արմանազին: Ցուցակում ավելացվել են նաև երեք իրանական ավիաընկերություններ` «Iran Air», «Yas Air» և «Mahan Air» ավիաընկերությունները. այս մասին հաղորդում է սիրիական Ալ Իքթիսադի երկշաբաթաթերթը:

Պատժամիջոցներ են կիրառվելու նաև ռազմական տեխնիկայի մասեր արտադող և վերանորոգող բելառուսական BELVNESHPROM SERVICE ընկերության նկատմամբ:

Վերջերս պատժամիջոցների ցուցակներում ներառվել են նաև որոշ լիբանանցիներ. կասկածում են, որ նրանք կապ ունեն Սիրիական հակամարտության հետ: Ամերիկյան պատժամիջոցները տարածվել են տասնյակ սիրիացիների վրա, որոնց թվում են պետական պաշտոնյաներ, գործարարներ: Պատժամիջոցներին ենթակա են նաև բազմաթիվ սիրիական ընկերություններ, ինչպես` Սիրիական ավիաընկերությունը և Սիրիայի պետական նավթային ընկերությունը:

Պատժամիջոցները, սակայն, բացառում են միայն մարդասիրական օգնությունները:

Մեկնաբանել