Հայ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 9.30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը Հատուկ փրկարարական ջոկատի տարածքից կմեկնի Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։ Հայ փրկարարներին Վրաստան ճանապարհելու արարողությանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

Մեկնաբանել