ՀՀ անկախության տարեդարձը բոլորիս տոնն է. եզդիները շնորհավորում են

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդը շնորհավորական հաղորդագրություն է տարածել` Հայաստանի հանրապետության տարեդարձը որակելով մեկը եզդի ժողովրդի ազգային տոներից:

«Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին`  անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:

Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր ՀՀ քաղաքացիների տոնը: Հայաստանի Հանրապետության ներկայիս անկախության համար պայքարել և արյուն են թափել նաև եզդիները` ուստի սա նաև եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը պետք է համարվի:

Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ ՀՀ քաղաքացիների համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտանա այս ձեռքբերումով և իր հնարավորության սահմաններում անի ամեն ինչ, որպեսզի մեր ընդհանուր պետականությունը լինի ավելի պաշտպանված և զարգացած: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետութան բոլոր քաղաքացիներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն և մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշված է շնորհավորական ուղերձում: