Հայաստանի, աշխարհի, բնապահպանական և սեպտեմբերի 21-ին սպասվող իրադարձությունների մասին մեր տոնական բարի լույսի եթերում:
Սեպտեմբեր 21, բարի լույս
Post navigation
Posted in:
Հայաստանի, աշխարհի, բնապահպանական և սեպտեմբերի 21-ին սպասվող իրադարձությունների մասին մեր տոնական բարի լույսի եթերում:
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը անդրադարձ է կատարում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությանը։ Գրիգորյանը պարզաբանում է Մոսկվայի դժգոհության պատճառները։
Հունվարի 31-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրանական «նոր գործակալական ցանցի» բացահայտման մասին, հաղորդում են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին: Հաղորդվում է, որ SalamNews և Interaz լրատվամիջոցներում ստուգիչ միջոցառումներ են անցկացվել, որոնց հետևանքով Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում ձերբակալվել է 7 հոգի: Ուշագրավ է, որ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվել են հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո․ Իրանը հայտարարում է, որ նախնական քննությամբ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան հողի վրա, իսկ Ադրբեջանը միանգամից միջադեպը որակեց որպես ահաբեկչություն՝ այդ կերպ մեղադրելով Իրանին: Բաքուն անգամ դադարեցրել է Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը, իսկ դեսպանատան աշխատակիցներին տարհանել […]
«Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նամակում նրանք խնդրում են կանգնել Արցախի կանանց ու երեխաների կողքին, քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Լաչինի միջանցքը աշխարհի հետ մեր միակ կապն է, որը դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից արգելափակվել է։ Դրա պատճառով մեր երեխաները մնացել են առանց սննդի, էլեկտրականության, ջեռուցման, դեղերի ու բուժվելու հնարավորության, կրթություն ստանալու հնարավորության, ապագայի նկատմամբ իրավունքի», – ասվում է նամակում։
Առաջին սղոցող նախադասությունը Արցախի դաժան շրջափակման սկզբում Ամանորից առաջ հայտնած լուրն էր, թե հումանիտար օգնության շրջանակում Արցախ է հասել այսքան կգ գազար։ Հիրավի՝ բազմանկյուն ողբերգության կոնտեքստում ստեպղինի մուտքը Արցախ գլխավոր լուր էր։ Դրան հաջորդեցին արցախահայերի դրամատիկ իրականության լուսանկարները։ Դրանք հիմնականում, այնուամենայնիվ, սննդի ու լայն սպառման ապրանքների շուրջ էին։ Ապա, սկսեց ստեղծվել պատմական այս փուլի մասին հումորը, ինչն ամենաառողջ արձագանքն էր ստեղծված իրավիճակին, և ինչն ամենահամոզիչն էր վկայում, որ արցախցիները դեռ լավ են։ Բայց հումորն էլի պարենային ու լայն սպառման ապրանքների շուրջ էր։ Բանջարեղենի ու կարտոֆիլի պակասը աստիճանաբար սկսեց դառնալ ավելի կարևորվող՝ գոնե բանավոր ու գրավոր թեմաներում, քան ադրբեջանցի սպառնալի «բնապահպանների» […]
ֆրանսա այսօր Արցախի հարցով եւ Հայաստանի սահմանային խնդիրներու հարցով ամէնէն զօրակցող պետութիւնն է հայկական կողմին։ Ֆրանսայի հայ համայնքի դերը ի՞նչ է այս բոլորին մէջ։ Այս եւ համայնքի կազմակերպուածութեան մասին «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեան զրուցեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանի հետ։
Հայաստանը 2022-ը փակել է 14,2% տնտեսական ակտիվությամբ, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին: Ինչպես հայտնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեից, անցյալ տարվա դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 12,8%, մինչդեռ նոյեմբերի համեմատ գրանցվել է 21,5% աճ: Անցյալ տարի տպավորիչ աճ են արձագրել հետևյալ ոլորտները` ծառայություններ՝ 28,2%, առևտրի շրջանառություն՝ 17%, շինարարություն՝ 12,5%, արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7,8%: Նախորդ տարի ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68,6%-ով: Ընդ որում, արտահանման աճը կազմել է շուրջ 78%, իսկ ներմուծման ծավալներն աճել են 63,5%-ով: Հունվար-դեկտեմբերին արտահանումը հասել է 5,3 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը` 8,7 մլրդ դոլարի: Միայն դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ […]
Գևորգ Թոսունյան Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին շարունակվեց «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով նախնական դատական հերթական նիստը։ Այս նիստին հրապարակվեցին մի շարք ապացույցներ։ Դատարանում հրապարակվեց նաև նախաքննական մարմնին ուղղված մի գրություն, որը 2021-ին պատրաստվել էր Էջմիածնի ռազմական ոստիկանությունում։ Ըստ այդ գրության՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին զինծառայողները տեղափոխվել են Կովսական (Զանգելան)՝ «սանրման» աշխատանքներ կատարելու, այսինքն՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին ոչնչացնելու, ընդամենը ինքնաձիգերով ու սաղավարտներով՝ առանց զրահաբաճկոնների։ Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Գործով շոշափվում է 62 հոգանոց խմբի ճակատագրի հարցը։ Նշվում է, որ մարտական խնդրի կատարման ժամանակ նրանք շրջափակման մեջ են ընկել, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու […]
Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել «Կանխելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը» (Averting a New War between Armenia and Azerbaijan) վերնագրով։ Զեկույցը զգուշացնում է նոր բախման մեծ հավանականության մասին և առաջարկություններ ներկայացնում, թե ինչ պետք է անել դա կանխելու համար։ 2022-ի կեսերին ԵՄ-ն և ԱՄՆ-ն առաջարկել էին Բաքվին, որ նա կարող է հաղթահարել փակուղին Ստեփանակերտի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանը նշել է, որ, չնայած վերապահումներին, կքննարկի այս տարբերակը, թեև հաշվի առնելով շրջափակումը, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել։ Զեկույցի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելությանը և հիշեցնում, որ ԵԱՀԿ դիտորդներ […]