Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները կկատարի Հենրիխ Մխիթարյանը

Սարգիս Հովսեփյանի բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները կկատարի Հենրիխ Մխիթարյանը։ Երեկ այս մասին հայտարարել է Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանն ավելի վաղ հայտարարել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, ինչից հետո համացանցում ակտիվ քննարկումներ սկսեցին` ո՞վ կստանձնի Հայաստանի հավաքականի ավագի դերը: Մարզասերների մեծամասնությունը նշում էր հենց Հենրիխ Մխիթարյանի անունը, թեև Ռոման Բերեզովսկու անունը նույնպես հաճախ էր շոշափվում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել