Ասադը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Սիրիայի արաբ ժողովրդի և իր անունից շնորհավորելով բարեկամ Հայաստանի ժողովրդին և նախագահ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապացությամբ, հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Սիրիայի նախագահը Հայաստան էր այցելել 2009թ. հունիսին, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխադարձ այց էր կատարել Սիրիա 2010թ. մարտին: Այս այցելությունների ընթացքում երկու երկրների միջև կնքվել են մի շարք պայմանագրեր:

Նշենք, որ ներկայում Սիրիայում հակակառավարական շարժման և իշխանությունների միջև բախումները շարունակվում են: ՄԱԿ-ում Սիրիայի վարչակարգի դեմ քվեարկություններում Հայաստանը միշտ ձեռնպահ է քվեարկել: Իսկ սիրիահայ ստվար համայնքը վերջերս բացահայտ հայտարարել է, թե երկրում տիրող բռնությունների կապակցությամբ չեզոքություն է պահպանում: Հայ համայնքապետերը բազմիցս հանդես են եկել խաղաղության կոչերով: