Թուրքիան Քաբուլի կայազորի հրամանատարության ժամկետը երկարացրել է

Թուրքիայի՝ Քաբուլում ՆԱՏՕ-ի կայազորի հրամանատարության ժամկետը երկարացվել է մինչւ 2013թ., հաղորդում AP-ն: Թուրքիայի հրամանատարության ժամկետը Քաբուլում ավարտվում է 2012թ. նոյեմբերի 1-ին, և այս երկրի զինված ուժերը ՆԱՏՕ-ի քաբուլյան զորամիավորումը գլխավորում են սկսած 2009թ.:

Աֆղանստանում թուրք զինվորականների թիվը հասնում է 1000-ի, սակայն նրանք չեն մասնակցում ռազմական գործողություններին՝ հանդես գալով զորամիավորումների հրահանգիչների և անվտանգության ապահովման աջակից ուժերի դերում: 

Թուրքիայի կառավարությունն ընդգծել է նաև, որ իր զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մտադրություն չունի:

Աֆղանստանից միջազգային կոալիցիոն ուժերի դուրս բերումը սահմանված է  2014թ.: