Դիմագրավել գլոբալիզացիային

Երեկ համազգային գործադուլը մեկ օրով կաթվածահար է արել երկրագնդի ամենից խիտ բնակեցված երկրներից մեկի՝ Հնդկաստանի հասարակական կյանքը։ Փողոց են դուրս եկել միլիոնավոր մարդիկ, փակվել են դպրոցները, ձեռնարկությունները, դադարել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Մի շարք նահանգներում կանգ է առել երկաթուղային հաղորդակցությունը: Հնդիկներն այս կերպ իրենց դժգոհությունն են արտահայտել տեղական շուկայում միջազգային ռիթեյլերների էքսպանսիայի դեմ:

Բողոքի ցույցերի առիթ է դարձել Հնդկաստանի կառավարության որոշումը, որը միջազգային առևտրային ցանցերին, ինչպես օրինակ Walmart-ին և Tesco-ին, թույլ է տվել ձեռք բերել հնդկական առևտրային ցանցերի մինչև 51% բաժնեմասը: Կառավարությունը, բացի այդ, ծրագրել է բարձրացնել դիզելային վառելիքի գները, ինչպես նաև թույլ տվել օտարերկրյա ավիաընկերություններին գնել հնդկական ավիափոխադրողների մինչև 49% բաժնեմասը:

Միջազգային ռիթեյլները նախկինում ևս ներկայացված եղել են հնդկական շուկայում, սակայն համագործակցել են առավելապես մանրածախ փոքր ընկերությունների հետ: Նոր որոշումը օտարերկրյա ընկերություններին հնարավորություն կտա շուկայում ավելի մեծ մասնաբաժին ունենալ: Տեղացի փոքր խաղորդները մտավախություն ունեն, որ խոշոր ընկերությունների մուտքը իրենց դուրս կմղի շուկայից։

Կառավարության այս որոշումները սպառնում են խարխլել իշխանության հիմքերը. կոալիցիայի հանգուցային կուսակցություններից մեկը՝ «Տրինամուլ կոնգրեսը», դուրս է եկել կառավարության կազմից՝ այս կերպ ընդունված որոշումների դեմ արտահայտելով իր բողոքը:

Մեկնաբանել