Սարգիս Հովսեփյանը դեմ չէ Զենիթում աշխատելուն

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանը, ով երեկ հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հարցազրույց է տվել SportsDaily.ru-ին:

«Առողջությանս հետ կապված որևէ խնդիր չունեմ, պարզապես որոշել եմ, որ պետք է կարիերաս ավարտեմ մաժորային նոտայի վրա: Զգում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, խաղս ստացվում է: Այդ իսկ պատճառով էլ ցանկանում եմ ավարտել կարիերաս հենց հիմա, որպեսզի միայն լավ հիշողություններ ունենամ:

Ցանկանում եմ մնալ ֆուտբոլում: Կցանկանայի աշխատանքս սկսել մարզական տնօրենի պաշտոնից, իսկ հետագայում կարելի է մտածել մարզչական կարիերա սկսելու մասին: Բոլորն են հասկանում, որ մեկ տարում մարզիչ չեն դառնում: Կարևորն այն է, որ առանց ֆուտբոլի ես ինձ չեմ պատկերացնում:

«Զենիթում» դեռ ծանոթներ ունեմ, սակայն լուրջ կապեր, կարելի է ասել, որ չկան: Հետաքրքիր կլիներ աշխատել «Զենիթում»: Եվ առհասարակ հաճելի կլիներ վերադառնալ Սանկտ-Պետերբուրգ, դա չափազանց գեղեցիկ քաղաք է», – ասել է մեր հավաքականի բազմամյա ավագը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com