Կհիմնադրվի Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում կկառուցվի Կոմիտասի թանգարան –ինստիտուտ: Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացումը:

Համալիրը կներառի թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, hամերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի շենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ իր հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Համալիրի նախագծի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է:

Մեկնաբանել