«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Խելայֆին հայտարարել է, որ չի բացառվում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի իրականացումը:
«Մենք ցանկանում ենք, որ «ՊՍԺ»-ն դառնա աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Բայց, միևնույն ժամանակ, ոչ ոք չի ցանկանում անիմաստ գումարներ ծախսել:
Եթե հնարավորություն լինի «Ռեալի» հետ բանակցություններ սկսել Կրիշտիանո Ռոնալդուի տեղափոխության շուրջ, ապա մենք պատրաստ ենք դրան», – Ալ-Խելայֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն: