Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել