Ուկրաինայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, Ուկրաինայի ամբողջ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ Անկախության օրվա առթիվ։ 

Վստահ եմ, որ բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կլինեն Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հիմնական գործոնները։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք պահպանել և ամրապնդել մեր ազգերի միջև ավանդական ամուր կապերը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ՝ հարգելի Սերժ Ազատի, քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ բարեկամ հայ ազգին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։

Հարգանքներով` Վիկտոր Յանուկովիչ»։