Գևորգ Ղազարյան. Հարկավոր է ևս մեկ անգամ դուրս գալ եզրափակիչ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել Ուկրաինայի գավաթի խաղարկությունում Օդեսայի «Չերնոմորեցի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման մասին:

-2011 թվականի հուլիսին ես առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրի «Մետալուրգի» կազմում: Այդ ժամանակ մեր թիմն Օդեսայում 1:0 հաշվով հաղթեց «Չերնոմորեցին»: Այժմ շատ բան է փոխվել թե՛ մեր, թե՛ մրցակցի թիմում: «Չերնոմորեցը» նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել, և կարծում եմ` նրանք բավականին ուժեղացել են: Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Ես ամբողջությամբ մերվել եմ «Մետալուրգի» խաղին և այժմ ինձ համար հեշտ է այստեղ խաղալը:

-Ի՞նչ կասես մրցակցի մասին:

-Օդեսացիները լավ թիմ ունեն: Ֆուտբոլիստները ձգտում են կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ և ակտիվորեն օգտագործում են եզրերը: Մենք շատ հանդիպումներ ենք նայել նրանց մասնակցությամբ: Կպատրաստվենք լուրջ դիմակայության:

-Այսօր «Մետալուրգն» ավել ուժե՞ղ է, քան մրցաշրջանի մեկնարկին:

– Այժմ մեզ մոտ ավելի շատ բան է ստացվում և արդյունքն ակնհայտ է: Իմ բոլոր խաղընկերները քրտնաջան աշխատում են:

-Գավաթային հանդիպումներում հանդես գալու փորձը կօգնի՞ «Մետալուրգին»:

-Իհարկե, հարկավոր է ևս 1 անգամ դուրս գալ եզրափակիչ և նվաճել պատվավոր տիտղոսը:

Մեկնաբանել