Կանադայում բացվել է ԱՍԱԼԱ-ի սպանած թուրք դիվանագետի հուշարձանը

Սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է «Զոհված թուրք դիվանագետների հուշարձանը»: Այն տեղադրվել է ի հիշատակ Օտտավայում Թուրքիայի ռազմական կցորդ Աթիլլա Աթըկաթի, որը 1982թ. սպանվել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների կողմից, հաղորդում է Anadolu-ն:

Արձանի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի և Կանադայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ջոն Բեյրդին: Բացման արարողությանը Դավութօղլուն հայտարարել է, որ հուշարձանը «խորհրդանշում է ահաբեկչության դատապարտումը»:

Մեկնաբանել