Սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Այսպիսով՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող այս տոնը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել:

ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում է խաղաղության ամրապնդմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով:

Աշխարհի պետությունների ղեկավարները, քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն այսօր կհավաքվեն Ռիո դե Ժանեյրոյում՝ կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում: 2012թ. Խաղաղության միջազգային օրվա համար առաջարկվել է «Կայուն խաղաղություն՝ հանուն կայուն ապագայի» թեման:

ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկները և ոչ կառավարական կազմակերպություններն այսօր ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ կանցկացնեն՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով: