Չինացի պաշտոնյան աշխատանքից հեռացվել է ժպիտի և թանկարժեք ժամացույցի պատճառով

Չինաստանի ճանապարհային տեսչության բարձրաստիճան աշխատակից Յան Դացայը, որին լուսանկարել են ավտովթարի (որի հետևանքով զոհվել է 36 մարդ) վայրում՝ ժպտալիս, հեռացվել է աշխատանքից, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։

Պաշտոնյայի լուսանկարները, որոնք հայտնվել են ինտերնետում, դժգոհության ալիք են առաջացրել Չինաստանում։

Բացի այդ՝ լուսանկարներում երևում է, որ նա կրում է թանկարժեք ժամացույց, ակնոց և թևնոց, ինչն իր հերթին հասարակության շրջանում հետաքրքրություն է առաջացրել պաշտոնյայի եկամուտների նկատմամբ։

«Սինհուա» պետական գործակալությունը հաղորդում է, որ նա պաշտոնից ազատվել է «թանկարժեք ժամացույցեր ունենալու և աշխատանքային կարգապահությունը լրջորեն խախտելու համար» ձևակերպմամբ։

Մեկնաբանել