Ֆրանսիայի հարավը օրինականացրել է կորիդան

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների որոշմամբ՝ երկրի հարավում կորիդայի անցկացումը չի հակասում սահմանադրությանը:

Խորհուրդը կենդանիների պաշտպանության օգտին հանդես եկող երկու կազմակերպության միջնորդություն է քննել: Դրանց ներկայացուցիչները պահանջում են Ֆրանսիայի տարածքում կորիդան օրենքից դուրս ճանաչել:

Հատկանշական է, որ վերջերս Իսպանիայի ազգային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել վերականգնել վեցը տարի առաջ դադարեցված կորիդայի հեռարձակումը: 2007թ. հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ «բռնության և դաժանության ցուցադրումը հակասում է իր քաղաքականությանը, մանավանդ, որ անչափահասները նույնպես հեռուստացույց են դիտում»: Իսպանական մի քանի հեռուստաալիք հետևել էր ազգային հեռուստաընկերության օրինակին:

Նշենք, որ Իսպանիայի մի շարք շրջաններում կորիդան արգելված է: Այսպես՝ 2010թ. հուլիսին կատալոնական շրջանային խորհրդարանը 2012թ. հունվարի 1-ից կորիդան ամբողջությամբ արգելելու վերաբերյալ որոշում էր ընդունել:

Մեկնաբանել