Ռումբի ահազանգ Մուրացանի հոսպիտալից

Սեպտեմբերի 21-ին` ժամը 14:35-ին, ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը։ ԱԻՆ-ը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։