Բրեդ Փիթը մտադիր է նկարահանվել հնդկական կինոյում

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բրեդ Փիթը վերջերս հայտարարել է, որ շատ է լսել հնդկական կինեմատոգրաֆի զարգացման մասին: Դերասանն ասել է, որ նրան դուր են գալիս բոլիվուդյան ֆիլմերի «դրամատիզմն ու կոլորիտը», և նա պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում ու նույնիսկ պարային համար կատարել: Ընդ որում՝ Բրեդը չի նշել որևէ հստակ նախագիծ, որին կարող է մասնակցել:

Դերասանը բազմիցս այցելել է Հնդկաստան: 2007թ. նա հանդես է եկել որպես Մայքլ Ուինթեբոթոմի «Նրա սիրտը» ֆիլմի համապրոդյուսեր, որում գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին է: Ֆիլմի նկարահանումները, ի թիվս այլ վայրերի, կատարվել են նաև Հնդկաստանում:

Մեկնաբանել