Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին չի գոհացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ խաղում (2:2) իր թիմի ցուցադրած արդյունքը:
Daily Mail-ի հաղորդմամբ` հինգշաբթի օրը ռուս օլիգարխն այցելել է թիմի մարզաբազա և բացատրություն պահանջել ֆուտբոլիստներից ու Ռոբերտո դի Մատեոյի գլխավորած մարզչական անձնակազմից:
Աղբյուրը նշում է, որ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշին պաշտոնանկ անելուց հետո Աբրամովիչը հազվադեպ է լինում թիմի բազայում, սակայն լոնդոնյան ակումբի սեփականատերը հաճախ է ճնշում գործադրում խնդիրներ ունեցող մարզիչների վրա:
Մարզական գործընկեր` SportArmenia.com