Հրդեհ «Հարսնաքար»-ում

Սեպտեմբերի 21-ին` ժամը 16:50-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Նախարարությունը կտարամադրի լրացուցիչ տեղեկատվություն: