Սիրիայի հայ համայնքապետերը դատապարտում են «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը

Սիրիայի երեք հայ հարանվանությունների նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը:

Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների առաջնորդները դատապարտել են մարգարեների, հոգևոր ղեկավարների և հավատացյալ ժողովրդի վարկաբեկման ցանկացած դրսևորում, մասնավորապես` վերջերս տարածված ֆիլմը, որը, ըստ նրանց, վիրավորում է իսլամը և մուսուլմաններին:

Հայ համայնքապետերի հայտարարության համաձայն` նման արարքների նպատակն է ժողովրդին երկպառակտել, սակայն դրանք չեն կարող ազդել միջկրոնական հարաբերությունների վրա՝ «մեկ Աստծո հանդեպ զորավոր հավատքի և եղբայրական սիրով համատեղ ապրելու կամքի շնորհիվ»: