«Ազատությունը» լքում է ռուսական ռադիոեթերը

Նոյեմբերի 10-ից «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում է հեռարձակումը ռուսական ռադիոեթերում։ Դրանից հետո այն հասանելի կլինի միայն ինտերնետում։

Ինչպես հաղորդում է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «Ազատության»՝ ռադիոեթերի լքումը բացատրվում է ընդհանուր վերակազմավորմամբ։ Բոլոր լրագրողներին հրավիրում են ռադիոկայանի ղեկավարության մոտ և առաջարկում են սեփական ցանկությամբ գրել ազատման դիմում՝ մի քանի ամսվա փոխհատուցման դիմաց։

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը Ռուսաստանում պաշտոնապես թույլատրվել էր 1991թ․ օգոստոսին։

Մեկնաբանել