Յուրա Մովսիսյանի դուբլը Հայաստանի Անկախության օրը (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Կրասնոդար» – «Մորդովիա» խաղում իսկական համերգ տվեցին Սլավոլյուբ Մուսլինի սաները, և այդ համերգի գլխավոր դիրիժորը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն էր, ով Հայասատանի Հանրապետության Անկախության օրը նշանավորեց 2 գոլով ու գոլային փոխանցմամբ:

Արդյունքում «Կրասնոդարը» հաղթեց 6:1 հաշվով և վաստակած 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական, իսկ Յուրա Մովսիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի թիվը հասցրեց 8-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցանկը:

«Կրասնոդար» – «Մորդովիա»` 6:1

1:0 – Մովսիսյան (5՛), 1:1 – Բոբյոր (11՛), 2:1 – Մովսիսյան (30՛), 3:1 – Մարտինովիչ (38՛), 4:1 – Անջելկովիչ (54՛), 5:1 – Իգնատև (56՛), 6:1 – Վանդերսոն (90՛)

Մարզական գործընկեր SportArmenia.com

http://youtu.be/KYLjKJdp-wI

Մեկնաբանել