Եվս երկու օր տեղումներ չեն սպասվում

Հայաստանի հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 23-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի` 4-6, 25-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

Երևանում 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:

Մեկնաբանել