Սարգիս Հովսեփյանը կմնա ազգային հավաքականում

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, անդրադառնալով Սարգիս Հովսեփյանի՝ ազգային հավաքականից հեռանալու հարցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հիմա դժվար է ասել, թե ինչ կփոխի այս որոշումը հավաքականում. – «Թե ինչ կփոխի այս որոշումը, ցույց կտա ժամանակը, մեկ բան կարող եմ ասել, նա ինձ համար լեգենդար ֆուտբոլիստ էր»:

Ազգային հավաքականի մարզիչը չի բացառել, որ հավաքականի ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին: Իսկ ինչ վերաբերվում է նախկին ավագին, ապա նա կշարունակի մնալ հավաքականում: Թե ինչ կարգավիճակով` կհայտարարեն առաջիկայում: