Լիբիայում ցուցարարները հարձակվել են իսլամիստական խմբավորումների վրա

Լիբիական Բենղազ քաղաքում ուրբաթ երեկոյան կառավարության կողմնակիցները ցույց էին կազմակերպել ընդդեմ զինված իսլամիստական խմբավորումների, որոնք հրաժարվում էին հանձնել զենքները երկրում ռազմական դրությունը վերանալուց հետո, որն անցած տարի հանգեցրեց երկրի նախկին նախագահ Մուամար Կադաֆիի իշխանությանափոխությանը: Ցուցարարների կարծիքով՝ այս խմբավորումների ներկայացուցիչներն են մեղավոր անցած շաբաթ ԱՄՆ-ի դեսպանի սպանության գործում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սկզբում ցույցը խաղաղ է ընթացել, սակայն հետո ցուցարարները շարժվել են դեպի իսլամական «Անսար աշ Շարիա» իսլամական խմբավորման լիբիական մասնաճյուղի կենտրոնական գրասենյակ և ստիպել իսլամիստներին լքել ռազմաբազան:

Ուրբաթ գիշեր ցուցարարները փորձել են հարձակվել իսլամական այլ խմբավորումների ռազմական բազաների վրա: Բժշկական ծառայության աշխատակիցներից մեկի վկայությամբ՝ ցուցարարների և իսլամիստների բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, շուրջ քսանը վիրավորվել են:

Ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի՝ ինտերնետում հայտնվելուց հետո, որտեղ Մուհամեդ մարգարեն ներկայացված է ոչ դրական գույներով, մուսուլմանները հարձակվել են Բենղազում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, ինչի արդյունքում զոհվել են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը, դեսպանատան աշխատակիցներ Շոն Սմիթը, Թայրոն Վուդսը և Գլեն Դոգերտին: