Թբիլիսիում ձերբակալվել են բանտերում կտտանքների դեմ բողոքի մասնակիցներ

Թբիլիսիում սկսել են ձերբակալել բանտերում կտտանքների դեմ բողոքի մասնակիցների, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուսաալիքը: Նախօրեին Արդարադատության տան առաջ, որտեղ այդ ժամանակ ելույթ էր ունենում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է չորս մարդ: Արդարադատության տան առաջ ցույց էին կազմակերպել հարյուրավոր ուսանողներ: Ձերբակալությունից հետո նրանք հավաքվել են Ֆիլհարմոնիայի շենքի առաջ՝ բողոքի ակցիան շարունակելու համար:

Վրաստանի բնակիչները պահանջում են բանտարկության ենթարկել ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային, որը արդեն հրաժարական է տվել վրացական բանտերից մեկու դատապարտյալներին կտտանքների ենթարկելու սկանդալի պատճառով: Այսօր երկրում կանցկացվեն նոր ցույցեր: