Էկվադորը առաջարկում է Ասանժին իր պաշտպանության ներքո հանձնել Շվեյցարիային

Էկվադորն առաջարկել է Wikileaks-ի կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին իր պաշտպանության ներքո հանձնել Շվեյցարիային, որպեսզի վերջինս կարողանա վկայություններ տալ իրեն ներկայացված մեղադրանքի՝ սեռական բնույթի հանցագործություն կատարելու գործի առնչությամբ, հաղորդում է NWES.ru-ն: Ներկայում Ասանժին Էկվադորը քաղաքական ապաստարան է տվել, սակայն վերջինս «փակ տակ է» Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են նրան ձերբակալել և հանձնել Շվեյցարիային:

Էկվադորի ներքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն հայտարարել է, որ հարցաքննությունը կարող է անցկացվել Շվեյցարիայում Էկվադորի դեսպանատանը, եթե իհարկե, Մեծ Բրիտանիան համաձայնի չձերբակալել Ասանժին: Պատինոն առաջարկել է նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ հարցաքննությունը կարող է տեղի ունենալ Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը:

Էկվադորը Ասանժին քաղաքական ապաստարան է տվել օգոստոսի 15-ին:

Ասանժը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ամերիկյան դիվանագիտական գրությունների և ամերիկյան զինվորների ծառայողական տեսանյութերի սկանդալային հրապարակումից հետո. ըստ այդ տեսանյութերի՝ ամերիկյան զինվորները կրակ են բացում Իրաքում խաղաղ բնակչության վրա: Բրիտանական դատարականը որոշում էր կայացրել Wikileaks-ի հիմնադիրին հանձնել Շվեյցարիային, որտեղ նրան մեղադրում են 2010թ. ամռանը սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ:

Մեկնաբանել