«Բիս 1» բարդության հրդեհ ՀՀԿ շենքի մոտ

Այսօր ժամը 11:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք-Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի հանրապետական կուսակցության շենքի տանիքը. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղում աշխատող լրագրողները հաղորդում են, որ հրդեհը բռնվկել է ոչ թե ՀՀ կենտրոնական գրասենյակում, այլ` դրա հարակից նորակառույց շենքի տանիքում: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել:

Մեկնաբանել