«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պատմել է, թե ինչ է մտածում այն մասին, որ արգենտինացի Լիոնել Մեսսին մնա կատալոնական ակումբում մինչև իր կարիերայի ավարտը:
«Ակնհայտ է, որ ես կցանկանայի` Մեսսին խաղար «Բարսելոնայում» ողջ կյանքում: Նա լավագույնն է աշխարհում, միգուցե` նաև ֆուտբոլի պատմության մեջ:
Մեր թիմի երկրպագուները մեծ ոգևորությամբ կընդունեին այդ լուրը, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»` այնտեղ, որտեղ սկսել էր: Իսկ մենք դեռ երկար տարիներ կկարողանայինք վայելել նրա խաղը»,-Վիլանովայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: